ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ
Հայաստանի Հանրապետությունում արմատական փոփոխություններ է կրել տնտեսական համակարգը, առաջացել են տնտեսավարման նոր ձևեր, ստեղծվել են բազմաթիվ ու բազմատեսակ ընկերություններ, ձեռնարկություններ: Դրանց աշխատանքների ծրագրման, գործունեության կազմակերպման, միասնական, արդյունավետ հարկային դաշտի ստեղծման համար անհրաժեշտ են հաշվարկող գույքագրող, գնահատող (կադաստրային գործի) որակյալ մասնագետներ:
Քարտեզագրության և կադաստրի մասնագետների կարիքը կա տնտեսության բոլոր ոլորտներում, երբ գործը վերաբերվում է առանձին օբյեկտների տեղաբաշխման և ընդհանուր համակարգում նրանց տեղի ու դերի որոշմանը:
Կադաստրային գործընթացը հնարավորություն է տալիս կանոնակարգել տարբեր տնտեսավարողների գործունեությունը` նրանց աշխատանքի համար ստեղծելով ելակետային հավասար պայմաններ (հավասար հարկային դաշտ):
«Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության գծով բարձրորակ մասնագետների պատրաստման համար համալսարանն ունի բարձր որակավորում ունեցող ուսումնաօժանդակ և դասախոսական կազմ, գործնական աշխատանքներ կատարելու ուսումնական հրապարակ, քարտեզներ, դաշտային աշխատանքի ընթացքում հավաքած նյութերի մշակման համար անհրաժեշտ համակագչային կաբինետներ:
«Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել հանրապետության տարբեր գերատեսչություններում, նրանք կարող են իրականացնել հանրապետության ամբողջ տարածքի հողի, անշարժ գույքի կադաստրային աշխատանքները, միաժամանակ ապահովել Գեղարքունիքի մարզի հողի, անշարժ գույքի, տնտեսավարող տարբեր սուբյեկտների գործունեության հաշվարկումը, քարտեզագրումը, համալիրային վերլուծության արդյունքների գնահատումը:
Շրջանավարտները կարող են աշխատել Քարտեզագրության և գեոդեզիայի կենտրոնում, Պետական կադաստրի կոմիտեի ստորաբաժանումներում, բնական ռեսուրսների գնահատման, բնօգտագործման, հողօգտագործման, հողաբարելավման, էկոլոգիական խնդիրների լուծման, հասարակական կյանքի տարբեր բաղադրիչների արդյունավետ տեղաբաշխմամբ զբաղվող գերատեսչություններում: